Արայիկ Խանդոյանը պատժախուց տեղափոխվելուց հետո անժամկետ հացադուլ է հայտարարել

11:57 • 30.12.17

Ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման գործով անցնող Արայիկ Խանդոյանը, ով գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, երեկ գիշերվանից հայտարարել է անժամկետ հացադուլ՝ բողոքելով իրեն պատժախուց տեղափոխելու դեմ:

Ինչպես Tert.am-ին հայտնեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը, պատժախցում նա հայտնվել է, քանի որ Խանդոյանի մոտ հայտնաբերվել է արգելված իր:

Թե ինչ արգելված իր, Գոռ Ղլեչյանը հրաժարվեց հայտնել: