ԱՄՆ-ն մտադիր չէ Սիրիան մասնատել մի քանի պետությունների. Պենտագոն

10:18 • 30.12.17

Միացյալ Նահանգները մտադիր չէ Սիրիան մասնատել մի քանի պետությունների։ Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ասել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը։


Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է ԱՄՆ-ի մտադրությունը՝ ակտիվացնել գործողությունները գրոհայիններից ազատագրված տարածքներում, որոնք չեն գտնվում Սիրիայի կառավարության հսկողության տակ։


«Մենք ունենք սահմանազատված գիծ, և այդպիսին է իրավիճակն այժմ»,- ասել է Ջեյմս Մեթիսը։


Այս կապակցությամբ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարին հարցրել են՝ սա նշանակում է արդյոք Սիրիան մասնատելու պլանի առկայություն։ «Ո՛չ։ Մենք նախկինի պես հետապնդում ենք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը»,- ասել է նա։


Ավելի վաղ Մեթիսն ասել է, որ ԱՄՆ-ն կավելացնի իր դիվանագետների թիվն իրենց հսկողության տակ գտնվող տարածքներում։