Պետերբուրգում իրականացված ահաբեկչական պայթյունի կազմակերպչին ձերբակալել են
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները պարզել են Սանկտ Պետերբուրգի խանութներից մեկում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի իրականացման հեղինակի ինքնությունը և ձերբակալել են նրան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գերատեսչության հասարակական կապերի կենտրոնին:
Կենտրոնից հայտնում են, որ կասկածյալին փոխանցել են Քննչական հանձնաժողովին: Նրա հետ սկսել են աշխատել քննիչները: Այժմ նրան հարցաքննում են:
«Քննության շրջանակներում միջնորդություն է ներկայացվել նրա ձերբակալության համար», - հաղորդել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Ինքնաշեն ռումբը, որը համալրված էր խոցող տարրերով, գործի է դրվել խանութի պահեստասենյակում դեկտեմբերի 27-ին: Պայթյունի հետևանքով 18 մարդ է տուժել, որոնցից 8-ը դեռևս գտնվում են հիվանդանոցում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն ահաբեկչություն է անվանել:
Ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել էր պայթյունի պատասխանատվությունը:










