Սարատովում հանցագործը փախել է բանտից ու սպանել 8 երեխա ունեցող նախկին ընկերուհուն
Ռուսաստանի Սարատովի մարզում 43-ամյա դատապարտյալը փախել է բանտից ու սպանել իր նախկին ընկերուհուն՝ նրա երեխայի աչքի առաջ, այս մասին գրում է life.ru-ն:
Հայտնի է, որ կինը բազմազավակ մայր էր, նա ուներ 8 երեխա:
Սպանության ու ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքներով դատապարտված տղամարդը կարողացել է փախուստի դիմել բանտից և հասնել բնակավայր, որտեղ էլ կատարել է դաժան սպանությունը:
Ոստիկանությանը դեռ չի հաջողվել բռնել հանցագործին:










