Թաիլանդի բնակչին դատապարտել են ավելի քան 13.000 տարվա ազատազրկման
Թաիլանդից Պուդիթ Կիտիտրադիլոկ անունով տղամարդը «ֆինանսական բուրգ» ստեղծելու համար դատապարտվել է ավելի քան 13.000 տարվա ազատազրկման, գրում է BBC News-ը։
34-ամյա չարագործը դրամահավաք է կազմակերպել Կառլո Պոնցիի սխեմայով (հայտնի է «Պոնցիի սխեմա» անվանումով) և կարողացել ներդրումների դրդել մոտ 40.000 մարդու։ Մասնավորապես, նա սեմինարներ է կազմակերպել, որոնց ընթացքում մարդկանց դրդել է ներդրումներ անել մի շարք ընկերություններում՝ խոստանալով «անհավանական շահույթ»։ Ներդրողները ներդրել են ավելի քան 160 մլն դոլար։
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել խարդախության մասին հոդվածների 2.653 կետերով։ Շնորհիվ խոստովանության ու զղջման՝ նրա պատժաժամկետը կրճատվել է կիսով չափ, և նրան «մնացել» է 6.673 տարի։
Հավանաբար, դատապարտյալը բանտում կանցկացնի 20 տարուց ոչ ավելի, գրում է լրատվամիջոցը՝ հղում անելով երկրի օրենքներին։










