Ավստրալիայում ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է բրիտանացի միլիոնատերը և նրա բարեկամները

16:55 • 01.01.18

Ավստրալիայում ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել են բրիտանական Compass Group քեյթերինգային ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Քազինսը և նրա բարեկամները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի շարժիչով աշխատող DHC-2 Beaver  ինքնաթիռն ընկել է Հոքսբերի գետի մեջ: Վթարի զոհ են դարձել ինքնաթիռում գտնվող բոլոր անձիք՝ օդաչուն և հինգ ուղևորները:

«Խորը կսկիծով մենք հաստատում ենք, որ Ռիչարդ Քազինսը և նրա չորս մոտ բարեկամները մահացել են 2017 թվականի դեկտեմբերի 31-ին Ավստրալիայում՝ ինքնաթիռի վթարից», - ասվում է ընկերության հաղորդագրությունում:

Նշվում է, որ Compass Group-ը աշխարհի խոշորագույն ընկերությունն է կորպորատիվ սննդի ոլորտում: