Այսօր Դուբայում կբացվի նկարի շրջանակի տեսքով աշխարհում ամենամեծ երկնաքերը
Դուբայն աշխարհի ամենահարուստ ու առաջադեմ քաղաքներից է, որտեղ իրագործվում են ինժեներիայի, ժամանակակից տեխնոլոգիաների ու ճարտարապետության տեսանկյունից ամենահավակնոտ նախագծերը՝ տպավորելով նույնիսկ ամենաքմահաճներին:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, այդ նախագծերի շարքին կարելի է դասել նկարի ահռելի շրջանակի տեսքով կառուցված երկնաքերը, որն իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում:
Հայտնի է, որ 150մ բարձրությամբ երկնաքերը, որը կնքվել է որպես «Դուբայի շրջանակ», պաշտոնապես բացվելու է այսօր՝ հունվարի մեկին:
Աղբյուրը նկատում է, որ այն ներկվել է ոսկեգույն՝ ստանալով է՛լ ավելի վեհաշուք տեսք:
Տպավորիչ նախագծի հեղինակն արգենտինացի ճարտարապետ Ֆերնանդո Դոնիսն է, որի կարծիքով՝ երկնաքերը տարեկան մոտ 2 մլն զբոսաշրջիկ կընդունի:










