Կադիրովն ամանորյա բանաստեղծություն է կարդացել (տեսանյութ)

18:32 • 01.01.18

Չեչնիայի Հանրապետության նխագահ Ռամզան Կադիրովը Նոր տարվա շնորհավորանք է հրապարակել Telegram–ի իր ալիքում՝ կարդալով ամանորյա բանաստեղծություն:

Կադիրովը շնորհավորել է բոլորի Նոր տարին՝ մաղթելով երջանկություն, հաջողություն և բարեկեցություն:

Ինչպես նշում է РИА Новости-ն, ավելի վաղ Ռուասատանի բնակիչների Նոր տարին շնորհավորել են մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, սենատոր Ալեքսեյ Պուշկովը և այլք: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դիմելով իր հայրենակիցներին և շնորհավորելով նրանց Նոր տարին, մաղթել է նրանց առողջություն և փոփոխություններ դեպի լավը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: