Հնդկաստանում 21-ամյա ֆուտբոլիստն ինքնասպանություն է գործել ամանորյա խնջույքից հետո

12:14 • 02.01.18

Հնդկական «Սպորտինգ կլուբ դե Գոա» ֆուտբոլային ակումբի 21-ամյա խաղացող Ավրխիստո Ֆերնանդեսն ինքնասպանություն է գործել Նոր տարվա խնջույքից հետո: Այս մասին հայտնում է The Goal-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մարզիկի ընկերները տագնապ են հնչեցրել, երբ նա չի բացել բնակարանի դուռը: Երիտասարդի դիակը հանելու համար իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել կոտրել պատուհանը:

Ոստիկանության աշխատակիցները դժվարացել են ասել մահվան հստակ պատճառը: Ինքնասպանությունը դիտվում է որպես մահվան ամենահավանական պատճառ:

Նոր տարուց մի քանի ժամ առաջ Ֆերնանդեսը պատարագի է մասնակցել: