Ոսկու գողություն Վանաձորում. «ՍԵՖ Ինտերնեյշնլ» վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից հափշտակել են 20 կգ ոսկյա իրեր և խոշոր չափի գումար. shamshyan.com

11:40 • 02.01.18

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Վանաձոր քաղաքում առանձնապես խոշոր չափի ոսկյա իրերի գողության փաստով, հայտնում է shamshyan.com-ը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 1-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Հայկազ Մարտիրոսյանն ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ նույն օրն անհայտ անձը պատուհանը բացելու միջոցով ներս է մտել նշված կազմակերպություն և հարմարեցված բանալիով բացել դրամապահոցի դուռը և այնտեղից գողացել մոտ 20 կգ ոսկյա իրեր, 7200 ԱՄՆ դոլար և 8 մլն 300 հազար դրամ։


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թալանված կազմակերպությունը գտնվում է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 59/1 հասցեում, իսկ ահազանգող Հ. Մարտիրոսյանը «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչն է։


Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։