Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը հունվարի 2-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Այս մասին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը։
Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացրել է, որ հունվարի 2-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գորիսի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:










