Սոչիում հարբած վարորդը որոշել է մեքենայով իջնել աստիճաններով և մնացել է կես ճանապարհին (տեսանյութ)
Սոչիի կենտրոնում ավտոմեքենան փորձել է իջնել աստիճաններով, սակայն մնացել է ճանապարհի կեսին: Կատարվածի մասին հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 1-ին, «Սոչի» կինոթատրոնի դիմաց: Վարորդը որոշել է իջնել աստիճանահարթակով, ինչի արդյունքում մեքենան դիմացի թափարգելով բախվել է ասֆալտին:
Նշվում է, որ մեքենայի ղեկին հարբած վարորդ է եղել: Թեև չի հաղորդվում՝ արդյոք նրան պատասխանատվության ենթարկել են, թե ոչ:










