Իրանում եկել է փոփոխությունների ժամանակը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իրանում տեղի ունեցող զանգվածային ցույցերը, հայտնել է, որ այս մերձարևելյան պետությունում եկել է փոփոխությունների ժամանակը: Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Երկար տարիների ընթացքում Իրանի մեծ ժողովուրդը ճնշումների է ենթարկվել: Այն սննդի և ազատության կարիք ունի: Մարդու իրավունքների խախտման հետ մեկտեղ՝ Իրանում թալանվել է նյութական հարստությունը: Եկել է փոփոխությունների ժամանակը», - գրել է նախագահը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես աջակցել է իրանցի ցուցարարներին, իսկ փոխնախագահ Մայք Փենսն ասել է, որ Վաշինգտոնը չի անտեսի բողոքի շարժումն Իրանում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում զանգվածային հակակառավարական ցույցեր են անցկացվում:
Վերջին տվյալների համաձայն՝ ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի:




Իրանցիներն աջակցում են երկրի կառավարությունը՝ վանկարկելով համապատասխան կարգախոսներ











