Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

18:23 • 02.01.18

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:


Գորիսի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:


ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: