Հունվարի 1-ին ՀՀ-ում գրանցվել է 13 ՃՏՊ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Հունվարի 1-ին Հայաստանի ամբողջ տարածքում գրանցվել է 13 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով մահացել է 3 մարդ, վնասվածքներ ստացել 18-ը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«Հունվարի մեկին Երևանում գրանցվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով բարեբախտաբար զոհեր չկան, 3 քաղաքացի ստացել է մարմնական վնասվածքներ»,- ասաց նա:
Մարզերում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության վերաբերյալ Էդգար Ջանոյանն ասաց, որ հունվարի 1-ին ՀՀ մարզերում գրանցվել է 10 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 3 մարդ մահացել է, 15 քաղաքացի ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:










