28–ամյա համագյուղացուն սպանելու մեջ կասկածվողը կալանավայրերի վարչության նախկին աշխատակից է. նրան ձերբակալել են. Shamshyan.com

10:17 • 03.01.18

Երեկ՝ հունվարի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության միջնորդությամբ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Ցոլակ Սիմոնյանին կալանավորելու։Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 30-ին սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած թափանցող արյունահոսող վերքեր, շոկ 3-րդ աստիճանի, սրտի աշխատանքի և շնչառության կանգ, մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Իսրայելյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Վերին Արտաշատ-Բերդիկ գյուղերի խաչմերուկից: Նրան սպանելու կասկածանքով Արտաշատի ոստիկանները հայտնաբերել էին համագյուղացի, 27-ամյա Ցոլակ Սիմոնյանին, ով տեղափոխվել էր ոստիկանության Արտաշատի բաժին:

Ց. Սիմոնյանը նախկինում աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունում, իսկ սպանվածը՝ իր համագյուղացի, 28-ամյա Գրիգոր Իսրայելյանը, տան միակ արու զավակն էր և ուներ 4 քույր։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։