Կիևյան կամրջի տակից հիվանդանոց տեղափոխված քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է

10:40 • 03.01.18

Հունվարի 2-ին, ժամը 20:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ ընկած քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1956 թ. ծնված Հ. Թ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները քաղաքացու առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։