ԱՄՆ-ում մահացել է մորմոնների առաջնորդը

17:37 • 03.01.18

Միացյալ Նահանգներում մահացել է Մորմոնների ամենախոշոր կրոնական կազմակերպության՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաջնորդ Թոմաս Սփենսեր Մոնսոնը:

Այս մասին հաղորդվում է կազմակերպության թվիթերյան էջում: Նշվում է, որ Մոնսոնը 90 տարեկան էր:

2008թ. նա դարձել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 16-րդ նախագահը: