Վիետնամում պայթյուն է որոտացել. մահացել է 2 երեխա
Վիետնամի մայրաքաղաք Հանոյի մոտակայքում գտնվող բնակելի թաղամասում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է երկու երեխա և վնասվածքներ ստացել վեց մեծահասակ: Այս մասին հայտնում է VnExpress տեղական պարբերականը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Բանկին պրովինցիայի բնակելի թաղամասում, որտեղ տեղացիները զբաղվում են ջարդոն հավաքելով:
Պրովինցիայի վարչակազմի հաղորդմամբ՝ տեղի է ունեցել անհայտ ծագման պայթուցիկ նյութերի պայթյուն: Պայթյունի զոհ են դարձել մեկ և 5 տարեկան երեխաներ:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով ավերվել է մոտակայքում գտնվող հինգ տուն. որոշ տների տանիքներ փլուզվել են: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, ոստիկաններ և զինծառայողներ:










