Երևանի Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են Mercedes E և Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաներ

20:56 • 04.01.18

Հունվարի 4-ին՝ ժամը 15:13-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցում՝ «Նոր Տուն» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Mercedes E մակնիշի 34 FT 354 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) և Volkswagen Vento մակնիշի 33 VS 852 պետհամարանիշի (վարորդ՝ Պ. Մ.) ավտոմեքենաները. Ա. Ա.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes E մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: