Կոլումբիայում երիտասարդը փորել է եղբոր գերեզմանը՝ նրա հետ Նոր տարին դիմավորելու համար
Ամանորին ընդառաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Կոլումբիայում՝ Սանտա Մարտա քաղաքում։ Քևին Ռիվերա անունով երիտասարդը տուն է եկել ամբողջովին կեղտոտ ու վնասվածքներով ու հարազատներին ասել, որ փորել է եղբոր գերեզմանը, գրում է life.ru-ն։
Ռիվերան հայտարարել է, որ առավոտից փորել է երկու տարի առաջ զոհված եղբոր գերեզմանը, որպեսզի նրա հետ դիմավորի Նոր տարին։ Վախեցած հարազատները չեն հավատացել Ռիվերային, սակայն հանգստության համար այցելել են գերեզման։
Հավաստիանալով կատարվածում՝ երիտասարդի մայրը քննադատել է գերեզմանոցի աշխատակիցներին, որոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկել միջադեպի ժամանակ։
Հաղորդվում է, որ Քևին Ռիվերային տեղափոխել են հոգեբուժարան։










