Կալիֆորնիայում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

16:02 • 04.01.18

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։


Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երևանյան ժամանակով ժամը 14.39-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բերքլի քաղաքից 3 կմ արևելք, հիպոկենտրոնը՝ 13 կմ խորության վրա։


Դեռ ավերածությունների կամ տուծաժների վերաբերյալ տեղեկություններ չկան։