Հս. Կորեայի կողմից ամիսներ առաջ արձակված Hwasong-12 հրթիռն ընկել է բնակելի տարածքի վրա. լրատվամիջոցներ

15:54 • 04.01.18

Լրատվամիջոցները պարզել են, որ դեռևս 2017 թվականի ապրիլին Հյուսիսային Կորեայի անհաջող միջուկային փորձարկման հետևանքով միջին հեռահարության Hwasong-12 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բեկորներն ընկել են բնակելի տարածքի վրա ՝ վնաս հասցնելով տեղի արդյունաբերական ու գյուղատնտեսական օբյեկտներին:

Ինչպես հաղորդում է ամերիկյան The Diplomat  պարբերականը, բնակելի վայրը, ուր ընկել է հրթիռը, ունեցել է 237.000 բնակչություն: Հրթիռն օդում է գտնվել մոտ 1 րոպե և հասցրել է հաղթահարել մոտ 70 կմ:

Լրատվամիջոցները կարծում են, որ անհաջող փորձարկման հետևանքով զոհերի թիվը շատ չի եղել, քանի որ հրթիռն ընկել է արդյունաբերական գոտու տարածք՝ ոչ աշխատանքային ժամի: