Ռուսաստանում ավտովթարի հետևանքով մահացել է 10 մարդ, այդ թվում` 4 երեխա (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Խանտի-Մանսիական Ինքնավար շրջանում խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է 10 մարդ, նրանցից 4-ը երեխաներ են, այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության շրջանային վարչության մամուլի ծառայությանը:
Mazda 6 և Renault Duster մակնիշի մեքենաները բախվել են միմյանց Խանտի-Մանսիյսկից Նյագան տանող ավտոճանապարհի 158-րդ կմ-ի վրա:
Դեպքի վայրում աշխատել է ավելի քան 50 մարդ, դեպքի առիթով հարուցված է քրեական գործ, տարվում է հետաքննություն:










