ԱՄՆ-ում ցրտերի հետևանքով 13 մարդ է մահացել

21:51 • 04.01.18

Միացյալ Նահանգներում անոմալ ցրտերի ու ձնաբքի հետևանքով վերջին շաբաթվա ընթացքում զոհվել է առնվազն 13 մարդ, գրում է life.ru-ն։


CNN հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ մահվան դեպքեր են գրանցվել Վիսկոնսին, Տեխաս, Միսուրի, Միչիգան նահանգներում։


Հեռուստաալիքը հայտնում է, որ զոհերից 6-ը ցրտահարվել են, մնացյալը մահացել են ճանապարհներին մերկասառույցի հետևանքով գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով։


Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ երկրի արևելյան նահանգներում եղանակային անբարենպաստ պայմանները ոչ միայն կպահպանվեն, այլև կուժեղանան։