Հոլիվուդյան դերասանուհի Էլեն Փեյջն ամուսնացել է իր ընկերուհու հետ

16:12 • 04.01.18

Հոլիվուդյան դերասանուհի Էլեն Փեյջն ամուսնացել է իր ընկերուհու՝ Էմմա Պորտների հետ։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում՝ ամուսնական մատանիները պատկերող լուսանկար հրապարակելով։


«Չեմ կարող հավատալ, որ այժմ այս անհավանական կնոջը կարող եմ իմ կինն անվանել»,- գրել է դերասանուհին։


Թե երբ և որտեղ է տեղի ունեցել արարողությունը՝ չի հաղորդվում։ Զույգին առաջին անգամ միասին էին տեսել 2017 թվականի ամռանը։


Իր սեռական կողմնորոշման մասին Փեյջը հայտնել էր 2014 թվականի փետրվարին։ Նա հայտնի է «Ջունո», «Սկիզբ», «Իքս մարդիկ» ֆիլմերից։  

Հոլիվուդյան դերասանուհի Էլեն Փեյջն ամուսնացել է իր ընկերուհու հետ