Տաշքենդի մոտ ամբողջությամբ մանկական տակդիրների արտադրությամբ զբաղվող գործարան է այրվել (տեսանյութ)
Ուզբեկստանի Բայտկուրգան գյուղում ամբողջությամբ այրվել է մանկական տակդիրների արտադրությամբ զբաղվող գործարանը, հայտնում է nuz.uz-ը։
Հրդեհը ոչնչացրել է ձեռնարկության ավելի քան 700 քմ մակերեսով տարածքը՝ գրեթե բոլոր կառույցներն ու սարքավորումները։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Ներկայում պարզվում են հրդեհի բռնկման պատճառները, ինչպես նաև հասցված նյութական վնասի չափը։










