«Ես ընկերացել էի առնետների հետ». ԱՄՆ-ում ոստիկանները խուզարկության ժամանակ հայտնաբերել են պահարանում կողպված երեխայի (լուսանկարներ)

20:15 • 04.01.18

ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում ոստիկանները փրկել են 4-ամյա երեխայի, որն օրեր շարունակ փակված է մնացել պահարանում, գրում է life.ru-ն։


Ոստիկանները խուզարկման համար այցելել են Բուրյեր ընտանիքի տուն, որտեղ թմրանյութերի արտադրության մի ամբողջ լաբորատորիա են հայտնաբերել։ Բացի այդ, խուզարկության ժամանակ իրավապահները գտել են պահարան, որում կողպված է եղել 4-ամյա երեխա։


Երեխան պատմել է, որ օրեր շարունակ կողպված է մնացել պահարանում և ընկերացել է առնետների ու խավարասերների հետ։ Երբ մի օր նա փորձել է դուրս պրծնել պահարանից, ծնողները որպես պատիժ նրան նստեցրել են սառնարանի վրա ու թողել այդտեղ մի ամբողջ օր։


Ոստիկանները կալանավորել են ծնողներին։ Նրանք նաև չեն բացառում, որ ծնողները երեխային են տվել թմրանյութերը՝ դրանք փորձարկելու նպատակով։

Image result for 4-летний малыш, запертый родителями в шкафу: Я дружил с крысами и тараканами

Image result for 4-летний малыш, запертый родителями в шкафу: Я дружил с крысами и тараканами

Image result for 4-летний малыш, запертый родителями в шкафу: Я дружил с крысами и тараканами