Նյու Յորքի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքները
Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանը ձնաբքի պատճառով դադարեցրել է թռիչքները։ Այդ մասին ասվում է օդանավակայանի թվիթերյան էջում, գրում է gazeta.ru-ն։
«Սաստիկ քամու և զրոյական տեսանելիության պատճառով թռիչքները ժամանակավորապես դադարեցված են։ Ճանապարհորդներին խորհուրդ ենք տալիս կապվել ավիաընկերությունների հետ՝ թռիչքների վերականգնման մասին տեղեկություն ստանալու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
USA Today-ը հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԱՄՆ-ում հունվարի 4-ին ավիաընկերությունները չեղարկել են ավելի քան 3.300 չվերթ։










