ԵԱՏՄ-ի ստեղծումը ոչ մի ընդհանուր բան չունի ԽՍՀՄ-ի «վերստեղծման» հետ. Նազարբաև

20:31 • 04.01.18

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ստեղծումը ոչ մի ընդհանուր բան չունի ԽՍՀՄ-ի «վերստեղծման» հետ։ Նա նման կարծիք է հայտնել «Անկախության դարաշրջանը» գրքում։


Գիրքը հրապարակվել է այսօր՝ Նազարբաևի կայքէջում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 


«ԽՍՀՄ-ի ոչ մի «վերականգնում» կամ «վերածնում» չկա և չի լինի։ Դրանք միայն ենթադրություններ ու շահարկումներ են»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը։


Նա նաև ուշադրություն է հրավիրել ԵԱՏՄ-ի ու Եվրամիության միջև համագործակցության նշանակալի պոտենցիալին։


«Հենց այդ նպատակով 2016-ի ապրիլին Բրյուսելում ես առաջ քաշեցի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ուղիղ երկխոսության նախաձեռնությունը»,- ասել է նա։


Նազարբաևի խոսքով՝ 2016-ի մարտին Վաշինգտոնում ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը նա բացատրել է, որ ԵԱՏՄ-ն «բացառապես տնտեսական միավորում է»։