Ռուսաստանը վերականգնել է Եգիպտոսի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը

17:28 • 04.01.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Կահիրեի հետ կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման մասին հրամանագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման օրը՝ դեկտեմբերի 30-ից։


Ռուսաստանը դադարեցրել էր Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը 2015 թվականի նոյեմբերին՝ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող օդանավի կործանումից հետո։ Օդանավում գտնվել է 224 մարդ, բոլորը զոհվել են։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն ինքնաթիռի կործանումն ահաբեկչություն էր որակել։ Հետաքննությունն ընթանում է մինչ օրս։