Վրաերթ Կարենիսում. 77-ամյա կինը տեղում մահացել է
17:37 • 04.01.18
Հունվարի 3-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի վարորդը Կարենիս համայնքի Գյուղ Մուշ փողոցի թիվ 45 տան հարակից ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Արփենիկ Կարապետյանին։
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, Արփենիկ Կարապետյանը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Placeholder










