Նովոսիբիրսկում կոշիկի պահեստի հրդեհի հետևանքով մահացել են օտարերկրացիներ (տեսանյութ)
Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Չերնորեչենսկ գյուղում գտնվող կոշիկի պահեստում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մահացել է 10 մարդ, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով մարզի արտակարգ իրավիճակների ծառայության իր աղբյուրին:
Հայտնի է, որ մահացածներից 7-ը Չինաստանի քաղաքացիներ են, երկուսը՝ Ղրղզստանի և մեկը՝ Ռուսաստանի:
Շուրջ 2 000 ք/մ տարածքի վրա տարածված հրդեհի մարման աշխատանքները դժվարացնում են եղանակային ծանր պայմանները. Չերնորեչենսկում գրանցվել է -35 աստիճան ցուրտ: Հրշեջ-փրկարարներին, սակայն, արդեն հաջողվել է մարել հրդեհի օջախն ու կանխել դրա տարածումը:
Շարունակվում են փլատակների մաքրման աշխատանքները: Տեղում աշխատում են նաև քննիչներ: Նշվում է, որ հրդեհի բռկման պատճառ կարող էր հանդիսանալ էլեկտրական կարճ միացումը:










