Սանկտ Պետերբուրգում զբոսաշրջային ավտոբուս է այրվել (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգում՝ Վասիլևսկի կղզում, զբոսաշրջային ավտոբուս է այրվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ ավտոբուսն այրվել է ամբողջությամբ՝ 14 րոպեի ընթացքում։ Նշվում է, որ ավտոբուսը կայանված է եղել։
Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատել է 3 մարտական հաշվարկ։ Տուժածների ու այլ մանրամասների մասին չի հաղորդվում։










