Թուրքիայում հեռուստաալիքին տուգանել են 1 մլն լիրայի չափով՝ կիսատաբատ կրող աղջիկ երեխաների մասնակցությամբ եթերի համար
Թուրքիայի ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը պատժել է TV 8 հեռուստաալիքին՝ հեռուստածրագրերից մեկում 7-11 տարեկան աղջիկ երեխաների կիսատաբատ կրելու պատճառով, հայտնում է minval.az-ը։
Կառույցից հայտնել են, որ հեռուստաալիքը թույլ է տվել գործողություններ, որոնք «վնաս են հասցնում երեխաների ու երիտասարդության ֆիզիկական ու հոգեկան զարգացմանը»։
Այդ պատճառով հեռուստաալիքը տուգանվել է գովազդային եկամուտների 2%-ի չափով, ինչն անում է մոտ 1 մլն թուրքական լիրա։
Այս որոշումից հետո Թուրքիայի ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը հայտնվել է քննադատությունների թիրախում։ Օգտատերերն ընդգծել են, որ հիմարություն է գնահատել փոքր երեխաների հագուկապը բարոյականության տեսանկյունից։










