Ուֆայում հարբած տղամարդը մեքենայով «ներխուժել» է ոստիկանական բաժանմունք ու սկսել պարել (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում հարբած ուղևորի պատճառով տաքսին բախվել է ոստիկանական բաժանմունքի շենքին։ Հայտնվելով բաժանմունքում՝ հարբած տղամարդը սկսել է սենյակի մի ծայրից մյուսը քայլել, իսկ հետո, երբ ինչ-որ մեկը երաժշտություն է միացրել, սկսել պարել, գրում է lenta.ru-ն։
Տեսանյութում լսվում է՝ ինչպես են ներկաները ծիծաղում տղամարդու շարժումների վրա։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ին։ Պարզվում է, որ Daewoo Nexia մակնիշի տաքսի մեքենայի վարորդը դեպքի ժամանակ մեքենայում չի եղել։ Նա կայանել է մեքենան ու մտել բաժանմունք՝ ոչ ադեկվատ ուղևորի մասին հայտնելու համար։ Այդ ժամանակ հարբած ուղևորը որոշել է «հյուրընկալվել» ոստիկաններին՝ նա մեքենան գործի է դրել ու բախվել ոստիկանության շենքի պատին։










