Սիսիանում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը. shamshyan.com

12:42 • 05.01.18

Այսօր՝ հունվարի 5-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից Սիսիան քաղաքի Սիսական 39 հասցեում գործող «Հայփոստ»-ի մասնաճյուղից գողություն է կատարվել։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ գողություն կատարողը կամ կատարողները «Հայփոստ» են մտել եվրոլուսամոտը բացելու միջոցով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչքան գումար է հափշտակվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։