Մոսկվայում մահացած երաժիշտ Դմիտրի Կալինինը դանակով հարվածներ էր ստացել սրտին. հայտնի են դարձել որոշ մանրամասներ

15:19 • 05.01.18

Լրատվամիջոցներին հայտնի են դարձել Ռուսաստանի երգի թատրոնի հայտնի երաժիշտ Դմիտրի Կալինինի մահվան որոշ հանգամանքներ. Русская песня խմբից բալալայկայի հայտնի նվագողը, ով հայտնի էր CrazyBalalaika անունով, դանակով հարվածներ  է ստացել սրտի հատվածում:

Ինչպես գրում է Известия-ն, 41-ամյա երաժիշտի դիակի մոտ ընկած է եղել դանակը:

Հայտնի երաժիշտի մարմինը հայտնաբերվել էր Մոսկվայում՝ դեկտեմբերի 30-ին: Սպանվածի դին ընկած է եղել երկաթուղային կամրջից ոչ հեռու: Կալինինը դադարել է կապի դուրս գալ դեկտեմբերի 27-ից, վերջին անգամ նրան տեսել են թատրոնի շենքից դուրս գալիս:

Նշվում է, որ որոնողական աշխատանքներին մասնակցել են կամավորա-փրկարարական ջոկատի մի շարք անդամներ, որոնք էլ հաստատել են երաժիշտի մահը: