Մոսկվայի մետրոյում հարբած տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, կան տուժածներ

15:18 • 05.01.18

Մոսկվայի մետրոյում 30-ամյա տղամարդը տրավմատիկ ատրճանակից կրակ է բացել իրավապահների ուղղությամբ, այս մասին գրում է  РИА Новости գործակալությունը:

Աղբյուրը նշում է, որ տղամարդն այդ քայլին է դիմել իրավապահների հետ ծագած կոնֆլիկտի արդյունքում: Վիճաբանության պատճառն ու մանրամասներն առայժմ չեն հաղորդվում:

Միջադեպի արդյունքում տուժել է մի քանի ոստիկան, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Արկածախնդիր տղամարդը ձերբակալվել է:

Հայտնի է, որ վերջինս գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: