Մոսկվայի օդանավակայաններում ձյան առատ տեղումների պատճառով հետաձգվել ու չեղարկվել են տասնյակ ավիաչվերթներ

15:47 • 05.01.18

Մոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել են արտասահմանյան մի շարք չվերթներ, այս մասին գրում է life.ru-ն:

Ըստ նախնական տվյալների՝ առատ ձյան պատճառով ընդհանուր առմամբ հետաձգվել կամ չեղարկվել է 25 ավիաչվերթ:

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում այս պահին հետաձգված է 12, Դոմոդեդովոյում 5, Վնուկովոյում 8 չվերթ:

Դոմոդեդովոյում ևս 9 չվերթ ամբողջովին չեղարկված են:

ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունը զգուշացրել է նաև վարորդներին առատ ձյան տեղումների հետևանքով տեսանելիության վատթարացման մասին:

Ենթադրվում է, որ ձյան տեղումները կարող են կաթվածահար անել Ռուսաստանի մայրաքաղաքի երթևեկությունը մի շարք շրջաններում: