Բոստոնում տասնյակ մեքենաներ հայտնվել են փողոցները հեղեղած սառցակալած ջրի մեջ (տեսանյութ, լուսանկարներ)
Բոստոնում ցիկլոնի հետևանքով առաջացած սառցակալած ջրերը հեղեղել են քաղաքի արվարձանները և սառույցի մեջ արգելափակել կայանված մեքենաները, հայտնում է The Daily Mail-ը:
Բոստոնից արված պատկերներում երևում է, թե ինչպես են մեքենաները մնացել փողոցները հեղեղած սառցակալած ջրերի մեջ: Քաղաքի որոշ բնակիչներ ուրբաթ առավոտյան արթնանալով՝ տեսել են իրենց ավտոմեքենաները սառույցի մեջ արգելափակված:
Ավտոմեքենաների որոշ սեփականատերեր փորձել են պատրաստվել փոթորկին, որպեսզի մեքենաները չմնան ձյան տակ և չսառչեն, սակայն նրանք հավանաբար չեն երևակայել փոթորկի հետևանքները:
Սառած ջրհեղեղի տակ են հայտնվել փողոցներ, անհրաժեշտ է եղել փրկարարական օգնություն իրենց մեքենաներում մնացած մարդկանց դուրս հանելու համար:
Բոստոնի արվաձան Ռևերում նկարված տեսանյութում երևում է փողոցը ծածկած սառույցը և դրա մեջ հայտնված մեքենաները:
The Boston Bloge-ի համաձայն՝ մոտ 20 բնակիչ է տարհանվել իրենց տներից:























