Ծովագյուղի մոտակայքում փրկարարները ավտոմեքենան դուրս են հանել փոսից
Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 6-ին՝ ժամը 06:45-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ջրափրկարարները Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Nissan Tida» մակնիշի 35 GM 743 պետհամարանիշի ավտոմեքենան:










