Իրանի և Իրաքի սահմանին 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Է գրանցվել

20:26 • 06.01.18

Իրանում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը՝ EMSC-ն, գրում է РИА Новости գործակալությունը:


Աղբյուրը նշում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Իրաքի սահմանից ոչ հեռու՝ Սարե-Փոլե-Զոհզաբ քաղաքից հարավ-արևելք:


Հայտնի է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա:  Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, դեկտեմբերի 21-ին Իրանի Թեհրանի նահանգի Մալարդ քաղաքում տեղի ունեցած 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով գրանցվել է8 մեկ զոհ, տուժել 97 մարդ: Նոյեմբերի 11-ին Իրանում գրանցվել էր վերջին տասնամյակում ամենահզոր երկրաշարժը, որը խլել է ավելի քան 500 մարդու կյանք: