Թրամփը հայտարարել է, որ ինք ոչ միայն պարզապես խելացի է, այլև իսկական հանճար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆին, որն իր «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տանը» աղմկահարույց գրքում կասկած է հայտնել Թրամփի մտավոր կարողությունների վերաբերյալ, հայտարարել է, որ ինքը «հանճար է»: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր էջում:
ԱՄՆ նախագահը նշել է, որ նա ոչ միայն խելացի է, այլև հանճար: Ըստ նրա՝ իր ամբողջ կյանքի ընթացքում իր երկու մեծագույն ակտիվներն են եղել մտավոր կայունությունն ու խելքը:
Ավելին՝ Թրամփն անհաջողակ է անվանել գրքի հեղինակին ու հայտարարել, որ Վուլֆն իր մասին սուտ պատմությունն է հորինել իր ձանձրալի գրքի վաճառքն ապահովելու համար:
«Նա գրել է այդ պատմությունները, որպեսզի կարողանա վաճառել այդ իսկապես ձանձրալի ու ստահոդ գիրքը», - գրել է ԱՄՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարնալով աղկահարույց գրքին նշել է, որ երբևէ չի կասկածել նախագահ Դոնալդ Թրամփի մտավոր կարողությունների վրա և մտադիր է շարունակել մնալ պետքարտուղարի պաշտոնում ամբողջ տարվա ընթացքում՝ շարունեկելով համագործակցել Թրամփի հետ:










