Ցունամիի մասին սխալ նախազգուշացումը վախեցրել է ամերիկյան Սիսայդ քաղաքի բնակիչներին
Ցունամիների մասին նախազգուշացման համակարգը սխալմամբ տեղեկացրել է ԱՄՆ Օրեգոն նահանգի Սիսայդ քաղաքի բնակիչներին չորս հետո սպասվող ցունամիի մասին, հայտնում է Associated Press-ը:
Քաղաքապետարանի խոսնակ Ջոն Ռալի խոսքերով՝ հաղորդագրությունունը քաղաքացիների ուղարկվել է համակարգում տեղ գտած խափանման պատճառով։
Սիսայդի ոստիկանությունն անմիջապես էլեկտրոնային նամակներ և տեքստային հաղորդագրություններ է ուղարկել քաղաքացիներին՝ զգուշացնելով տեղի ունեցած սխալի մասին:
Գազալցակայանի սեփականատերերից մեկը պատմել է The Daily Astorian թերթին, որ որոշ մարդիկ խուճապի են մատնված եղել՝ չնայած, որ ինքը փորձել է վստահեցնել, որ չորեքշաբթի օրերին սովորաբար փորձարկումներ են արվում:
Նրա խոսքով՝ մի հաճախորդ հապշտապ եկել է ավտոմեքենայով, որպեսզի լիցքավորի ավտոմեքենան քաղաքից հեռանալու համար:










