Մոսկվայում ռեկորդային տաք ջերմաստիճան է գրանցվել  

20:33 • 07.01.18

 

Ռուսաստանի մայրաքաղաքային գլխավոր օդերևութաբանական կենտրոնում կիրակի 08:00-ի դրությամբ +2.5 աստիճան ջերմություն է գրանցվել՝ ըստ Ցելսիուսի:

Ինչպես գրում է Life.ru-ն, այդ ցուցանիշը 0.8 աստիճանով ցածր է հունվարի 7-ի համար Մոսկվայի օդերևութաբանական ուսումնասիրությունների ողջ 140-ամյա պատմության ընթացքում գրանցված բացարձակ ռեկորդից: 

Նշվում է, որ հունվարի 7-ի նախկին առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2007 թվականին: Այն ժամանակ Մոսկվայում +3.5 աստիճան է գրանցվել: Հիդրոմետ կայանի տվյալներով՝ 2007 թվականի ռեկորդը չի գերազանցվի, քանի որ անոմալ ջերմությանը փոխարինելու է գալիս սառը եղանակը: