Սիրիայում ռուսական ավիաբազան մեկ շաբաթում երկու անգամ հարձակման է ենթարկվել
Սիրիայի Լաթաքիա նահանգում գտնվող «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի թռիչքուղին հարձակման է ենթարկվել անհայտ ծագման անօդաչուների կողմից:
BBC-ի փոխանցմամբ՝ որոշ տվյալներով՝ այդ անօդաչուները պատկանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Լրատվամիջոցները հաղորդում են հունվարի 6-ի երեկոյան ռուսական ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքերի առկայության մասին: Ավիաբազայից կրակ է բացվել անօդաչուների ուղղությամբ, սակայն արդյունքների մասին աղբյուրը ոչինչ չի հաղորդում:
Արաբական լրատվամիջոցը՝ հղում անելով սիրիական ընդդիմադիր ուժերի աղբյուրին, ևս տեղեկացնում է հարձակման մասին՝ նշելով, որ անօդաչուները բավականին պարզունակ էին:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ հարձակումն իրականացվել է «Իսլամական պետության» կողմից:










