Դոմինիկանա թռչող ինքնաթիռը սրահում առաջացած տհաճ հոտի պատճառով վերադարձել է ԱՄՆ

11:00 • 07.01.18

JetBlue Airways ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է Բոստոն Դոմինիկյան Հանրապետություն թռիչքից հետո տհաճ հոտի պատճառով, որը դարձել է ուղևորների և անձնակազմի անդամների վատ ինքնազգացողության պատճառ, հայտնում է CBS հեռուստաալիքը:


Հաղորվում է, որ Airbus A320-ը օդում է եղել մոտ մեկ ժամ և 15 րոպե: Բոստոնի օդանավակայան վերադառնալուց հետո ինքնաթիռը դիմավորել են բժիշկները: Չնայած թռիչքի ընթացքում ստացված բողոքներին, ուղևորներից և անձնակազմից ոչ մեկ չի հոսպիտալացվել:


ԱՄՆ ավիացիոն իշխանությունները հետաքննում են միջադեպը: