Սթոքհոլմում մետրոյի կայարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել. վիրավորվել է երկու մարդ
Երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Սթոքհոլմի մետրոյի կայարանի մոտ պայթյունից հետո: Այդ մասին հայտնում է thelocal.se-ն՝ վկայակոչելով Սթոքհոլմի ոստիկանությանը:
60-ամյա տեղամարդը ծանր վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ հարավարևմտյան Հուդինգե թաղամասում մետրոյի Vårby Gård կայարանի մոտ մի առարկա է վերցրել գետնից:
Aftonbladet թերթի հաղորդմամբ՝ առարկան ձեռքի նռնակ է եղել: Այդ տեղեկությունը, սակայն, դեռ չի հաստատվել:
Պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև 45-ամյա մի կին:
Ոստիկանությունը փակել է կայարանի և մոտակա հրապարակի մուտքը մարդկանց համար:










