Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է մայրիկներին չխորշել Սիքստինյան կապելլայում երեխաներին կրծքով կերակրելուց
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորում է նորաթուխ մայրերին անհարմար չզգալ և կրծքով կերակրել իրենց ներածին երեխաներին Սիքստինյան կապելլայում, եթե նրանք քաղցած են:
Ինչպես գրում է The Independent-ը, սրբազան քահանայապետը կիրակի Վատիկանում անցկացված արարողության ժամանակ, որը ավելի քան 2 ժամ է տևել, 34 նորածնի է մկրտել և մայրերին խորհուրդ է տվել կերակրել նրանց:
Հռոմի պապը հորդորել է կանանց չխորշել երեխաներին եկեղեցում կերակրելուց՝ դա անվանելով «սիրո լեզու»:
«Մի վախեցեք, կերակրեք նրանց, քանի որ դա ևս սիրո լեզուն է»», - աղբյուրը մեջբերում է Ֆրանցիսկոս պապին: Վերջինս կիրակնօրյա մկրտության ժամանակ 18 աղջկա և 16 տղայի է մկրտել, այդ թվում երկու զույգ երկվորյակների:










